Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հակառակորդը զգալի չափով կորուստներ է ունեցել:
«Փաստացի ֆոտոապացույցներով` այս պահին ունենք 10 դիակի դուրսբերում: Կան այլ տեղանքներ, որոնցից դիակները հանված չեն: Բոլոր զոհվածները չեն, որ մնացել են դաշտում: Նրանց կարող էին տանել իրենց հետ, ինչպես նաև բոլորը չէ, որ միանգամից զոհվում են, նրանք հետ քաշվելուց են զոհվում: Ստացվում է, որ զգալի կորուստներ են կրել` մոտ 100 հոգանոց խմբից մինչև 25-40 տոկոս:
Առավոտյան նշեցի, իրենց լրատվամիջոցներն էլ հաստատել էին դա, որ կիրառվում է «Յաշմա» բրիդագը` հատուկ նշանակության բրիգադներից մեկը: Սա էլիտար ստորաբաժանում է: Տրամաբանական է, որ ադրբեջանական զորքերն իրենց մարտական խնդիրը չէին լուծել և պետք է օգտագործվեր էլիտար բրիգադը»,- նշեց նա: