Այս պահի դրությամբ սահմանում իրավիճակը հանգիստ է, սակայն դինամիկան շատ արագ փոփոխվում է: Այս մասին հայտարարեց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ ցանկացած պահի կարող է լարված իրավիճակ առաջանալ:
«Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության այլ սահմանագոտիների ուղղությամբ, ըստ էության, իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ: Իրավիճակի որևէ շեշտակի փոփոխություն չկա»,-ասաց Հովհաննիսյանը:
ՀՀ զինված ուժերը շարունակում են իրականացնել իրենց մարտական ծառայությունը, լիովին վերահսկում են իրենց զբաղեցրած դիրքերը, դիտարկում են հակառակորդի բոլոր տեսակի շարժերը և պատրաստ են ցանկացած ոտնձգության»,- նշեց նա: