ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումների վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքին:
«Դա ըստ էության խաղաղություն հաստատելու կոչեր են: ՀԱՊԿ մեր գործընկերները տեղեկացված են, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, և այլ միջամտության կարիք չկա»,- շեշտեց ԱԺ նախագահը:
Անդրադառնալով զինված ուժերի աշխատանքին՝ Միրզոյանը նշեց, որ մշտապես բարձր է գնահատում:
«Զինված ուժերի աշխատանքը, մասնավորապես, մեր զինվորների անձնազոհ պահվածքը, մեր սպայական կազմի պրոֆեսիոնալիզմը բարձր եմ գնահատել մշտապես՝ և՛ նախկինում, և՛ այժմ»,- նշեց Միրզոյանը: