ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք. երկուսը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ՝ նոր օջախից:
Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 4 դեպք:
Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 156 մարդու մոտ, որից 128-ը հաղթահարել են հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 65 քաղաքացի:
COVID-19-ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 144 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 3319 փորձանմուշի հետազոտություն: