Վրաստանում կորոնավիրուսով հիվանդացել է ևս 2 մարդ, 10 հոգի ապաքինվել ու դուրս է գրվել: Նոր տվյալները հրապարակել է կառավարության StopCov հատուկ կայքը:
Փետրվարի 26-ից հուլիսի 16-ը երկրում լաբորատոր կերպով հաստատվել է վարակի 1006 դեպք:
Եվս 31 քաղաքացի արտերկրից է տեղափոխվել: Տեղափոխվածներից 28-ը Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զինվորականներ են: Նրանք բուժվում են Գորիի զինվորական հոսպիտալում, բոլորի վիճակը բավարար է:
Ապաքինվածների ընդհանուր թիվը 883 է: Մահվան ելքով դեպքերի թիվը` 15:
Քովիդ կենտրոններում 136 մարդ է: Կարանտինում՝ 5640, ստացիոնարում` 244:
Հուլիսի 15-ի դրությամբ՝ Վրաստանի 156100 քաղաքացի PCR թեստավորում է անցել, թեստերի ընդհանուր քանակը` 160800: