Մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզի շուրջ 90 դպրոցներում կիրականացվեն ավելի քան 437 մլն դրամ արժողությամբ կապիալ վերանորոգման և շենքային պայմանների բարելավման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետարանի լրատվության բաժինը:
«160.000.000 ՀՀ դրամ արժողությամբ շինարարական աշխատանքներ կիրականացվեն Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոցում, որը կուղղվի տարրական դասարանների համար առանձին նոր մասնաշենքի կառուցմանը։ Արդեն դիմել ենք Քաղաքաշինության պետական կոմիտե` ժամանակակից չափորոշիչներին համապատասխան եռահարկ շինության նախագծային աշխատանքներին ընթացքո տալու նպատակով:
Հրազդանի 14 հիմնական դպրոցի պատուհանների ամբողջական փոխարինման համար տրամադրվել է 37.000.000 ՀՀ դրամ:
Կարենիսի միջնակարգ դպրոցի տանիքի և պատուհանների փոխարինում. վերաբաշխման արդյունքում տրամադրվել է 23.000.000 ՀՀ դրամ:
Զառի միջնակարգ դպրոցի պատուհանների փոխարինում և ջեռուցման համակարգի անցկացում. վերաբաշխման արդյունքում տրամադրվել է 20.000.000 ՀՀ դրամ:
Արգելի միջնակարգ դպրոցի առաջին հարկի շքամուտքի և դասասենյակների վերանորոգում. վերաբաշխման արդյունքում տրամադրվել է 20.000.000 ՀՀ դրամ:
Մի շարք դպրոցներում կիրականացվեն պատուհանների ամբողջական փոխարինման, տանիքների ընթացիկ նորոգման, մարզադահլիճների դասասենյակների ու սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ։ Առաջնահերթություններից է նաև որոշ համայնքներում դպրոցների ջեռուցման համակարգի անցկացման և արդիականացման հարցը:
Կրթության համար բարենպաստ պայմանների ստեղծումը և կրթական ոլորտի բարեփոխումները մեր պետության առաջնահերթություններից են, ինչին և միտված են մեր գործուն քայլերն ու համակարգային ծրագրերը»: