Սահմանային լարված իրավիճակում լրատվական դաշտի աշխատանքին Իջևանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր լրատավամիջոցների մեծամասնության բավականին գրագետ, փայլուն ու նվիրված աշխատանքի կողքին մենք տեսնում ենք երբեմն՝ սխալներ ասեմ, թերացումներ թե դիտավորություն ասեմ, երբ դեռ չճշտված, դեռ հակառակորդի կողմից նույնիսկ չփաստված գործողությունների հրապարակում է լինում մեր լրատվադաշտում: Երբ հրապարակում է լինում մեր լրատվադաշտում՝ հակառակորդի գործողությունն անվանելով հակահարված:
Երբ գնահատական է տրվում՝ մեկ կետային, մեկ միավոր թռչող սարքի կամ հրետանու հարվածը գնահատվում է ստրատեգիական: Նման բաներից խնդրում եմ զերծ մնալ, խնդրում եմ պատերազմի, մարտական գործողությունների ընթացքում լրատվության տրամադրման համաշխարհային ֆորմատները չխախտենք և չդառնանք բոլորից առանձնահատուկ: Տեղեկատվական կենտրոնի ֆորմատը, պլանային բրիֆինգները, առաջնագծին հնարավորինս մոտենալով նյութեր վերցնելը, թափանցիկ հաղորդագրությունները, այսինքն՝ որևէ բան լրացուցիչ ճշտելու կարիք չունենք, եթե ՊՆ-ը այդ ինֆորմացիան արդեն մշակել է, ինչի՞ է պետք դրանից առավել աննորմալ երևույթներ սպասելը»,- նշեց Հովհաննիսյանը: