Երևանի համայնքային միջոցներով կվերանորոգվի հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը. նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի միջև:
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երևանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին:
Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երևանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը»,- տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: