Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության անդամներին՝ վերջիններիս առաջարկով:
«Քննարկել ենք մեր հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր և դրանց համատեքստում մեր առաջիկա անելիքները: Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական պետական սահմանին ստեղծված լարվածության վերաբերյալ և դատապարտել են Ադրբեջանի դրսևորած խիստ ագրեսիվ ու ապակառուցողական վարքը»,- տեղեկացրել է Արցախի նախագահը: