Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովն միաձայն ընդունել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:
«Հատկապես համավարակի վտանգների պայմաններում համաներումը լրացուցիչ մարդասիրական քայլ է քրեական գործերով անցնող ու դատապարտված տասնյակ անձանց ու նրանց ընտանիքների նկատմամբ: Այն հնարավորություն է մեր բազմաթիվ հայրենակիցների համար նոր կյանք սկսելու և օրինական կյանքով ապրելու համար, և մենք բոլորս անելիքներ ունենք նրանց սոցիալական վերականգնմանը նպաստելու հարցում»,- այս կապակցությամբ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: