ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը քննադատել է Ադրբեջանի գործողությունները հայկական սահմանի երկայնքով և նշել, որ դրանք վտանգի տակ են դնում զինվորների և քաղաքացիական անձանց կյանքը:
«Ես շատ մտահոգված եմ հայկական սահմանի երկայնքով Ադրբեջանի սադրանքներով։ Այդ գործողությունները վտանգի տակ են դնում զինվորների և քաղաքացիական անձանց կյանքը:
Ցավոք, այդ գործողություններն անակնկալ չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ:
Հաճելի է տեսնել, որ Պետդեպարտամենտը կոչ է անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և պնդում է բանակցությունների վերսկսումը»,- գրել է նա։