ՀՀ ՊՆ մամուլիս խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել` «ադրբեջանական կողմի այսօրվա հարվածը Այգեպար գյուղի ուղղությամբ» գրառումով:
Ավելի վաղ մամուլիս խոսնակը հայտնել էր, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում հայկական ստորաբաժանումները կանխել էին հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ էր շպրտվել։
Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել էին հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: