ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ ԱՄՆ կոնգրեսականներից մի քանիսը դիմել են Պոմպեոյին և Էսպերին:
«ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը դիմել են պետքարտուղար Մայք Պոմպեոյին և պաշտպանության քարտուղար Մարկ Էսպերին՝ արտահայտելով իրենց մտահոգությունը վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության առնչությամբ և համարել այն Ադրբեջանի հետևողական ռազմատենչ հռետորաբանության ու քարոզչության մաս:
Նրանք նաև դիմել են խնդրանքով՝ վերանայել անվտանգության համար Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական միջոցները, քանի որ մտահոգված են, որ դրանք օգտագործվում են Հայաստանի դեմ»,- գրել է նա: