Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից. Իլհամ Ալիևը ստորագրել է նրա պաշտոնանկության հրամանագիրը:
Ալիևի մեկ այլ հրամանագրով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար է նշանակվել Ջեյհուն Բայրամովը, որ մինչ այդ զբաղեցնում էր այդ երկրի կրթության նախարարի պաշտոնը:
Հիշեցնենք՝ կառավարության երեկվա նիստում Ալիևը դժգոհել էր արտաքին գործերի նախարարի աշխատանքից, ասելով, որ հուլիսի 12-ին բոլոր նախարարները եղել են աշխատասենյակներում, բացի Մամեդյարովից։
Մամեդյարովն Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականի ապրիլից: