ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն առավոտյան հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից։
Քիչ առաջ Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմի թույլտվությամբ ադրբեջանցիները տարհանում են զոհերի դիերը:
«Ի շարունակություն Ադրբեջանի ԶՈՒ կորուստների մասին առավոտյան արված հայտարարության, ինչպես նաև` միջդիրքային տարածությունից հայկական կողմի թույլտվությամբ զոհերի տարհանման մասին հաղորդագրության»,- տեղեկացրել է նա՝ հրապարակելով լուսանկարներ: