Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում մարտերը շարունակվում են: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈՒ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք»,- գրել է նա։