ՀՀ ԱԺ պատգամավորներն արձագանքել են Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու՝ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցչի սպառնալիքներին՝ մեջբերելով 1987 թվականի ահաբեկչության հարցերով Ժնևյան կոնֆերանսի ընդունած հռչակագիրը:
Ըստ «The Geneva Declaration on Terrorism» հռչակագրի՝ որպես պետական ահաբեկչության ակտ, մասնավորապես, արձանագրված է պետության զինված ուժերի հարձակումը այնպիսի թիրախների վրա, որոնք սպառնալիք են ներկայացնում այլ պետության տարածքի քաղաքացիական բնակչության համար:
Տարածելով այդ հռչակագրի տեքստը՝ պատգամավորները միջազգային կառույցներում իրենց գործընկերների ուշադրությունն են սևեռել ադրբեջանական սպառնալիքների վրա: