Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսի համաճարակի վերադարձի նշաններ է նկատում: Այդ մասին հայտնում է Le Figaro-ն:
Մակրոնը նշել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մնում է անորոշ, և կան նշաններ, որ վարակը «նորից է սկսվում»: Միևնույն ժամանակ, նախագահն ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է նման սցենարի. կան դիմակներ, ռեսպիրատորներ և դեղամիջոցներ:
Ֆրանսիայի նախագահը հետամուտ է լինելու, որ օգոստոսի 1-ից դիմակ կրելը պարտադիր լինի երկրի ցանկացած պետական հաստատությունում: