Հենց նոր ստորագրեցի Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին և Գրիշա Մաթևոսյանին Մարտական ծառայության մեդալներով հետմահու պարգևատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խոնարհվում եմ ձեր և ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել ձեզ և ձեր սխրանքին: Եվ կլինե՛նք:
Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը»,- գրել է ՀՀ վարչապետը Ֆեյսբուքի էջում: