Սահմանն ամուր է, իսկ սահմանի գյուղերը շարունակում են զարգանալ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Եվս մեկ կենսական խնդիր է լուծվում սահմանապահ համայնքում: Պառավաքարում վերակառուցվում է խմելու ջրի հնամաշ ցանցը: 155 մլն դրամ ֆինանսավորմամբ կարդիականացվի դեռևս խորհրդային շրջանում անցկացված համակարգը, որն ապահովում էր գյուղի ջրամատակարարումը միայն մասնակի:
Աշխատանքների ավարտից հետո խմելու ջուր կունենա սահմանապահ Պառավաքարի ողջ բնակչությունը»,- գրել է նա` հրապարակելով լուսանկարներ: