ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեմ է ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվող ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուն:
«Սա աբսուրդ բան է, վերցրեք, հետ տարեք: Ասեմ, թե ինչու. որովհետև կարիքն էլ չկա: Մենք չե՞նք կարողացել աշխատել էս ընթացքում, խնդի՞ր ենք ունեցել ձայների: Մինչև չտեսնենք՝ պատգամավորն ինչ է մտածում, ինչ է խոսում, մասնակցում է, ինչ իմանանք՝ էդ մարդն ի՞նչ է ստորագրել, ինչի՞ն է կողմ, ինչի՞ն է դեմ: Մենք դեմ ենք և՛ կորոնավիրուսի ժամանակաշրջանում, և՛ ընդհանրապես էս մեխանիզմների կիրառմանը»,- նշեց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է համավարակով պայմանավորված՝ անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորիներին գրավոր, հեռահար քվեարկության հնարավորության ընձեռում: Գործող կարգավորմամբ՝ պատգամավորը հնարավորություն ունի գրավոր կարգով քվեարկելու, եթե ԱԺ-ի կողմից գործուղման մեջ է: