Պետություն համայնք համագործակցության արդյունքում Մարմաշեն խոշորացված համայնքի Քեթի բնակավայրը շուտով մանկապարտեզ կունենա։
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում կվերակառուցվի մանկապարտեզի շենքը։ 46 մլն 582 հազար դրամ արժողությամբ ծրագրի 60 տոկոսը՝ 27 մլն 949 հազար դրամը, կհատկացնի պետությունը, մնացածը համայնքի ներդրումն է լինելու։
Մանկապարտեզը նախատեսված է լինելու 30-40 երեխայի համար, կլինեն խմբային, ննջարանային սենյակներ, հանդերձարան, խոհանոց, սանհանգույց, լվացքատուն, պահոցներ, ինչպես նաև մարմնամարզության և խաղերի դահլիճներ։ Ծրագրի շրջանակներում կբարեկարգվի նաև շրջակա տարածքը։