«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ներկայացրեց խմբակցության դիրքորոշումը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումների նախագծի մասին, որով առաջարկվում է, համավարակով պայմանավորված, անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին գրավոր, հեռահար քվեարկության հնարավորության ընձեռում: Գործող կարգավորմամբ՝ պատգամավորը հնարավորություն ունի գրավոր կարգով քվեարկելու, եթե ԱԺ կողմից գործուղման մեջ է:
«Մենք կարծում ենք, որ նախագիծը հակասում է Աշխատանքային օրենսգրքի՝ «Ժամանակավոր աշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներին: Եվ եթե շատ անկեղծ լինենք, կարծում ենք, որ այս նախագծի օգտատերերը բնավ ընդդիմության ներկայացուցիչները չեն, այլ՝ հակառակը»,- նշեց Իսայանը: