ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ հուլիսի 17-ին (ժամը՝ 10։00-ին) «NordStar» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը:
«Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N94 և N85 տոմսարկղերից (հուլիսի 16-ին, սկսած ժամը՝ 13:00-ից)։ Տոմսերի արժեքը՝ 13 000 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել ավիաընկերությանը»,- գրված է հայտարարությունում։