Կորոնավիրուսի նոր ալիքի վտանգի մասին զգուշացնում է նաև Մեծ Բրիտանիան: Այն կարող է հանգեցնել 120 հազար մարդու մահվան՝ 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021-ի հունիս: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով բժշկական գիտությունների ակադեմիայի գիտնականների զեկույցին:
Նշվում է, որ COVID-19-ի երկրորդ ալիքը կարող է լինել նույնիսկ ավելի լուրջ մարտահրավեր, քան առաջինը: Առողջապահության ազգային ծառայությունը մտավախություն ունի, որ կմեծանա ծանրաբեռնվածությունը հոսպիտալներում, կապված այլ հիվանդություններով հիվանդների հետ, որոնց բուժումը հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով: Բացի դրանից՝ իրավիճակը կբարդացնի նաև ամենամյա սեզոնային գրիպի բռնկումը:
Զեկույցի հեղինակները նախազգուշացրել են, որ տեսականորեն այս ամենը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների, դառնալ մինչև 120 հազար մարդու մահվան պատճառ: