Աբովյան համայնքում մեկնարկել են գլխավոր ճանապարհի՝ Հանրապետության պողոտայի կապիտալ նանորոգման աշխատանքները:
Այս տարի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունը հաստատել է ճանապարհների նորոգման սուբվենցիոն ծրագիրը՝ 650 մլն ՀՀ դրամ բյուջեով։
Մարզպետն այսօր տեղում ծանոթացել է աշխատանքների ընթացքին:
2020 թ. սուբվենցիոն ծրագրի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված:
Կատարվելու են ամբողջական ասֆալտապատման, հիմնաքարերի նորոգման ու փոխարինման, ջրահեռացման համակարգի նորոգման և կահավորման աշխատանքներ: Ծրագրի արժեքը 284.805.790 ՀՀ դրամ է, որից 45 %-ը հատկացվելու է պետական բյուջեի միջոցներից, 55 %-ը՝ համայնքապետարանի:
Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ
ասֆալտապատել Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան: Ընդհանուր 369.821.260 ՀՀ դրամ ծրագրային արժեքվ՝ 45-55% համաֆինանսավորմամբ:
Ճանապարհաշինարարական աշխատանքների արդյունքում հիմնանորոգվելու է նաև Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակը:
Մարզպետը շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերություններից ակնկալում է սահմանված ժամկետներին համապատասխան և որակյալ աշխատանքներ: