Ըստ Gunaz TV պանթուրքական կայքի՝ «ազգայնական ակտիվիստների մի խումբ» հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում բոլոր թյուրքալեզու բնակիչներին՝՝ հուլիսի 16-ին հավաք կազմակերպել Թեհրանում ՀՀ դեսպանության և Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև՝ ի պաշտպանություն Ադրբեջանի:
Հայտարարության մեջ ասվում է. «Մենք կհայտարարենք համընդհանուր մոբիլիզացիա և կմասնակցենք պատերազմին մինչև օկուպացիայի ավարտը»:
Կարևոր է նշել, որ պաշտոնական Թեհրանը պահպանում է չեզոք և հավասարակշռված դիրքորոշում Ղարաբաղյան հակամարտության հարցում և առաջարկում է իր միջնորդական աջակցությունը: