Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ կողմ 85, դեմ 1, ձեռնպահ 1 ձայներով:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ նախագծով տեղական արտադրության կոնյակի գովազդը բացառությունից կհանվի և դրա հեռարձակումը նույնպես կարգելվի ժամը 06:00-22:30-ը:
Փոխնախարարի խոսքով՝ օրենքի ընդունումը բխում է միջազգային պարտավորություններից՝ ԵԱՏՄ և Առևտրի համաշխարահին կազմակերպության մակարդակներում: ԵԱՏՄ շրջանակում ճանաչվել է, որ սա անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում: