Զինված ուժերի դիրքերի բարելավման վիճակի մասին այսօր թույլ տվեք չխոսել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Կա իրավիճակ, որի ընթացքում զինված ուժերը կատարում են կոնկրետ խնդիրներ և մեր պարզաբանումները, հստակեցումները կարող են վնասել այդ խնդիրներին: Հնարավոր է` հետո դրան անդրադառնանք, երբ իրավիճակը հանդարտվի»,- ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով` ՀՀ զինված ուժերը հակառակորդի զինված ուժերի բոլոր տեսակի զորաշարժերին, երթերին, տեղափոխություններին հստակ տիրապետում են, սակայն այս պահին այդ մասին խոսելը ևս գերադասելի չէ:
«Թողնենք զինվորականները կոնկրետ գործողություններ կատարեն»,- նշեց նա: