Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի 5 թեկնածուի, որոնց թվում ներկա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է: Նա վեցերորդ անգամ է պայքարելու այդ պաշտոնի համար՝ հայտնում է inetrfax-ը: Ընտրությունները տեղի են ունենալու օգոստոսի 9-ին:
Բելգազպրոմբանկի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոյին և Բելառուսի բարձր տեխնոլոգիաների պարկի ստեղծող Վալերի Ցեպկալոյին չեն գրանցել: Դիտորդները նրանց համարում էին գործող նախագահի հիմնական մրցակիցներ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ որոշումը բողոքի ալիք է առաջացրել Մինսկում և հանրապետության մյուս քաղաքներում: Իրավապահները տարերայնորեն սկսված բողոքի ցույցերի 200 մասնակցի են ձերբակալել: Նրանց թվում կան լրագրողներ, բլոգերներ, անչափահասներ: