Քաղաքագետ Նարեկ Մինասյանն անդրադարձել է Բաքվում տեղի ունեցած ցույցերին` նշելով, որ այն կազմակերպվել էր պետական աջակցությամբ և խրախուսմամբ, սակայն դուրս էր եկել վերահսկողությունից.
«Ադրբեջանական գիշերային քրոնիկոն. պետական աջակցությամբ և խրախուսմամբ Բաքվում կազմակերպվում է բազմամարդ ակցիա` բանակին աջակցության հայտնելու, պատերազմ հայտարարելու կարգախոսներով: Նպատակը պարզ է` ցույց տալ, թե իբր «ժողովուրդը պատերազմ է ուզում»:
Ինչ-որ պահի բազմամարդ ցույցը սկսում է դուրս գալ վերահսկողությունից. ցուցարարները ներխուժում են խորհդարանի շենք, կողաշրջում են ոստիկանական ավտոմեքենա, բախվում են ոստիկանների հետ:
Ոստիկաններն սկսում են մահակներով ու ջրցաններով ցրել իշխանությունների կազմակերպած և Ղարաբաղը պահանջող ցուցարարներին, առանձնահատուկ հայրենասերներին` բերման ենթարկում»,- գրել է նա: