ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
«Քննարկել ենք համահայկական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Վեհափառ Հայրապետին վստահեցրել եմ, որ Արցախը՝ որպես մեր միասնական հայրենիքի անքակտելի մաս, շարունակում է իր բնականոն զարգացման ընթացքը, որի երաշխավորված խաղաղությունը ապահովում է հայոց հզոր բանակը:
Համավարակի այս ծանր օրերին առողջություն եմ մաղթել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և պատրաստակամություն հայտնել մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծրագրերին»,- Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահը: