Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «ՊՈԱԿ-ների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ՊՈԱԿ-ներին ամրակցված գույքը վարձակալության հանձնել բացառապես Կառավարության կողմից հաստատված կարգով, որի նպատակն է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը և դրանով նաև պետբյուջեի եկամուտների ավելացումը: