Այսօր՝ ժամը 21:30-ին, Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի կունենա հերթական ճեպազրույցը Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Լրագրողներին կհանդիպեն Արծրուն Հովհաննիսյանը և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ուղիղ եթերին կարող եք հետևել
1lurer.am կայքում, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի էջում և Առաջին ալիքով։ Կապուղին բաց կլինի բոլոր լրատվամիջոցների համար: