ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ hուլիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:
Խորհուրդը որոշել է համաձայնություն տալ հուլիսի 15-ին՝ ժամը 11:30-ին, նախաձեռնողի սահմանած ժամկետում եւ օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:
Նշենք, որ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 14 նախագիծ, այդ թվում՝ ՀՀ ԿԲ անդամի ընտրություններ, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերը: