Լրագրող-բլոգեր, ազգությամբ ադրբեջանցի Ֆուադ Աբբասովը իր բլոգային հերթական թողարկման ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից։ Ըստ լրագրողի՝ Հայաստանի բնակչությունն այլևս պատրաստ չէ դիմադրություն ցույց տալու հակառակորդին։
Տեղեկատվության ստուգման կենտրոնից հայտնում են, որ որպես սեփական խոսքերի հիմնավորում՝ Աբբասովը ցուցադրում է երկու տեսանյութ։
«Առաջինում տեսնում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ հունիսի 16-ին ԱԱԾ-ի դիմաց կազմակերած բողոքի ակցիան՝ հաջակցություն Գագիկ Ծառուկյանի։ Լրագրողը, ցուցադրելով այս կադրերը, ոստիկաններին դիմադրություն ցույց տվող պատգամավորներին ներկայացնում է որպես հայ մայրեր, որոնց որդիներին ՀՀ կառավարությունը ստիպողաբար ուղարկում է Արցախ՝ պատերազմելու։ Աբբասովը նշում է, թե հայ մայրերը հոգնել են պատերազմից, և բողոքի այս ակցիան նպատակ ունի վերջ դնելու դրան։
Ինչպես արդեն նշվեց՝ կադրերն իրականում վերցված են հունիսի 16-ին ԱԱԾ-ի դիմաց տեղի ունեցած ակցիայից, երբ օրակարգում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Տեսանյութին կարող եք ծանոթանալ ստորև՝
Բլոգերի ներկայացրած երկրորդ տեսանյութը միտված է ցույց տալու, որ հայ զինվորականները ևս հոգնել են պայքարից, չեն ցանկանում մեկնել հայկական բանակ և հրաժարվում են կրակելուց հակառակորդի ուղղությամբ։ Այս անգամ Աբբասովը որպես ապացույց կցում է «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանին բերման ենթարկելու տեսանյութը, որտեղ վերջինս զինվորական համազեգստով է։
Սակայն, ինչպես հայտնի է, Նարեկ Մալյանը զինվորական չէ, և նրան բերման ենթարկելը կապված էր արտակարգ իրավիճակի պայմաններում ակցիաների կազմակերպման արգելքի հետ։
Տեսանյութը՝ ստորև.
https://www.youtube.com/watch?v=RRZbCg7uKtM
Այսպիսով հայտնում ենք, որ բլոգեր Ֆուադ Աբբասովը ստում է իր հետևորդներին՝ ասելով, թե հայ ժողովուրդը հրաժարվում է պայքարից։ Կցված տեսանյութերը որևէ առնչություն չունեն պատերազմին մասնակցելու՝ հայաստանցիների պատրաստակաության հետ։ Հայաստանում որևէ միջոցառում չի անցկացվել՝ ըննդեմ Զինված ուժերում ծառայության կամ պատերազմական գործողություններին ներգրավվելու»,- նշված է Տեղեկատվության ստուգման կենտրոնի մեկնաբանությունում։