ԱՄՆ կոնգրեսական Թի Ջեյ Քոքսը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին խաղաղությանն ուղղված սպառնալիքի դատապարտման հարցում ԱՄՆ-ն պետք է վճռական դիրքորոշում ցուցաբերի.
«Ադրբեջանի վերջին հարձակումը Տավուշի, Հայաստանի վրա հրադադարի համաձայնագրի խախտում և ադրբեջանցիների կողմից իրենց սահմանները մշտադիրտարկելուց հրաժարվելու արդյունք է: Խաղաղությանն ուղղված սպառնալիքի դատապարտման հարցում ԱՄՆ-ը պետք է վճռական դիրքորոշում ցուցաբերի»,- ասել է նա: