Ադրբեջանական զինված ուժերը, սահմանապահ ծառայությունը կիրառել են երրորդ բանակային կորպուսի իրենց սպառազինությունում եղած գրեթե ողջ զինանոցը՝ բացառությամբ մի քանի միջոցի. հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:
«Դրանք են, մասնավորապես, բոլոր տրամաչափի, բոլոր ռանգերի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետներ, նռնականետներ և այլն, տանկեր, հրետանային միջոցներ՝ ընդհուպ մինչև 122, չի բացառվում՝ ավելի մեծ տրամաչափի: Հարվածային դրոններից, եթե չեմ սխալվում, առաջին անգամ ենք տեսնում իսրայելական SkyStriker տեսակը, մինչ այդ՝ այլ տեսակի ԱԹՍ-ներ են կիրառվել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ մոտ 10 միավոր ԱԹՍ-ներ են խոցվել, այդ թվում՝ սովորական, հետախուզական, մարտավարական փոքր խնդիր կատարող ԱԹՍ-ները, հարվածային ԱԹՍ-ները և թանկարժեք Elbit Hermes 900 ԱԹՍ-ն: