ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը:
ԱԺ արտահերթ նիստում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Մանուկյանը ներկայացրեց թեկնածուի ինքնակենսագրականը, իսկ Հովհաննես Խաչատրյանը՝ իր տեսլականը ԿԲ գործունեության վերաբերյալ: