Ադրբեջանական haqqin.az լրատվակայքը հերթական կեղծ տեղեկությունն է տարածել։
Այս անգամ Բաքվից ղեկավարվող կայքը ներկայացրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է խոցվում մոտ 10 զինվորական տեղափոխող ռազմական մեքենա։ Կայքը մեծարել է սեփական երկրի զինված ուժերին և հայտարարել, թե Հայաստանի ղեկավարությունը թաքցնում է սեփական կորուստները։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով տեսանյութը, պարզել է, որ այն համացանցում հայտնվել է առնվազն 2019 թվականին։ Ամենայն հավանականությամբ տեսանյութն արվել է Աֆղանստանում։ Կից ներկայացնում ենք ապատեղեկատվություն տարածող կայքի տարածած տեսանյութը, ինչպես նաև բնօրինակ տարբերակը։
Haqqin.az` հուլիս 2020
Բնօրինակ՝ դեկտեմբեր 2019
Նույնը նաև տարածվել է 2019 թվականի նոյեմբերին В Контакте սոցիալական ցանցում։