Ունեցել ենք ամենախաղաղ գիշերը, և մարդիկ այսօր հանգիստ են եղել բոլոր բնակավայրերում՝ «Լուրեր»-ի ուղիղ եթերում տեղեկացրեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ շրջել է ու նկատել, որ գյուղացիները զբաղված են իրենց գյուղատնտեսական աշխատանքներով, այս տարի շատ լավ բերք է սպասվում:
Մարզպետը նշեց, որ վնասների ուսումնասիրություններն այսօր կշարունակվեն, քանի որ երեկ ռմբակոծությունների ներքո հնարավոր չի եղել մանրամասն ուսումնասիրել:
«Կշարունակենք աշխատանքները համայնքների դիմակայունության բարձրացման ուղղությամբ, քաղպաշտպանության ենթակառուցվածքների մոնիթորինգ կրականացնենք, կհասկանանք՝ ինչքանով ենք պատրաստ բոլոր տեսակի զարգացումներին՝ և՛ մարդկային, և՛ ենթակառուցվածքային, և՛ տեխնիկական, տրանսպորտային միջոցների, շտապօգնության մեքենաների վերաբաշխում ենք նորից իրականացրել՝ մոտեցնելով այն հատվածներին, որտեղ կարող են որոշակի ռիսկեր լինել»,- նշեց Չոբանյանը: