«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է,- տեղեկացրել է նրա խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ հավելելով,- Գագիկ Ծառուկյանը գտնվում է ուժեղ և հզոր մարզավիճակում»:
Հիշեցնենք՝ հունիսի 30-ին Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: «Փաստորեն, բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում: Առողջություն բոլոր վարակակիրներին»՝ հայտնել էր նա Ֆեյսբուքի էջում: