Արծրուն Հովհաննիսյանը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հակառակորդը կրակ բացում հայկական բնակավայրերի ուղղությամբ.
«Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին հուլիսի 13-14-ին»,- գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը սահմանային միջադեպերի մասին արդեն երկրորդ միջանկյալ զեկույցն է ուղարկել միջազգային կառույցներին:
«Երկրորդ միջանկյալ զեկույցն ենք անգլերենով ուղարկում միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ։ Հատուկ շեշտադրումներ են արված քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով»,- տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։