«Մենք վստահ ենք, որ մեր կամավորականները պատրաստ են, դա մենք տեսել ենք բազմիցս, մենք շնորհակալ ենք իրենց ամեն ինչի համար, բայց այս պահին իրենց զավակներն ու թոռները բոլոր խնդիրները փայլուն կատարել են»,- Իջևանում հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը՝ մշտական մարտական պատրաստվածության և մարտական խնդիրների մեջ գտնվող զորամասերով և ստորաբաժանումներով, իրենց խնդիրը փայլուն կատարել են և կատարում են, արդյունքները պարզ երևում են:
Կոնֆլիկտի ծավալներն ու բնույթն այնպիսին չեն, որ Հայաստանի Հանրապետությունը դիմի այլ քայլերի, այդ թվում՝ պահետազորայինների կամ կամավորականների աջակցությանն ու օգնությանը»,- նշեց Հովհաննիսյանը: