Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ։
«Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երևանի մետրոպոլիտենի սակավ ուղևորահոսքը՝ մետրոպոլիտենի էլ․ հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական սպասարկում՝ ТО2 -ТО3 ծավալներով:
Այսօրվանից երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ։
Մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե»,- տեղեկացնում են մետրոպոլիտենից: