Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է իր ազգային տոնը: Այս տարի այն տոնվում է կորոնավիրուսի համավարակի պայմաններում:
Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ ամեն տարի այս օրը Ֆրանսիայում ռազմական շքեղ զորահանդես է անցկացվում, որը ցույց է տալիս երկրի ռազմական ներուժը, այս տարի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դրա ձևաչափը փոքր-ինչ փոփոխության է ենթարկվել:
Բաստիլի գրավումով սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ Ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանշան համարվող ամրոցը հիմնահատակ կործանվել է 1791 թվականին։
1987-ին ոչ միայն Ֆրանսիան, այլև ամբողջ աշխարհը սկսեց նշել Ֆրանսիական մեծ հեղափոխության 200-ամյակը, որը նոր դարաշրջան է բացել ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ համայն մարդկության պատմությամ մեջ։