Նախորդ շաբաթ ներկայացված դիմումի համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից կավարտի պաշտոնավարումը և կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` մեջբերելով Սարգսյանի հայտարարությունը:
«Շնորհակալ եմ քաղաքապետին` համատեղ աշխատանքի ընթացքում ցուցաբերած վստահության ու ներդաշնակ աշխատանքի համար, քաղաքական թիմիս` գլխավորությամբ վարչապետի, ցուցաբերած վստահության ու աջակցության համար, և գործընկերներիս` համատեղ, փոխլրացնող աշխատանքի ու ձեռքբերումների համար:
Սիրով շարունակելու եմ գաղափարական ուղին քաղաքական թիմակիցներիս ու ընկերներիս հետ, որի արդարությանն ու հաջողությանն անվերապահ հավատում եմ»,- գրել է Հայկ Սարգսյանը։