«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ստեղծված վթարային իրավիճակի հետևանքով ս.թ. հուլիսի 13-ին վնասվել են վերգետնյա գազատար ցանցեր, ինչի պատճառով դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը:
Վթարային իրավիճակի վերացումից հետո կվերականգնվի նշված գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: