Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է հանձնաժողովի՝ 2020 թվականի հուլիսի 9-ի որոշումը «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲ և «ԹԻՄ» ՍՊ ընկերությունների համակենտրոնացումը պայմանով թույլատրելու մասին:
Ըստ այդմ՝ հանձնաժողովը թույլատրել է վերոնշյալ ընկերությունների համակենտրոնացումը «ԹԻՄ» ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիայի» 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:
Որոշմամբ ի գիտություն է ընդունվել, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ն համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում չի իրականացնելու աշխատողների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը):
Հանձնաժողովի որոշմանը, որը ներառում է նաև հանձնաժողովի կողմից իրականացված հեռահաղորդակցության ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն, կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: