Հուլիսի 14-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը, շտաբի պետ Արմեն Մկրտչյանն ու ոստիկանության շտաբի և մարզային վարչությունների շտաբների ղեկավար կազմը։
Վահե Ղազարյանը, անդրադառնալով տարածքային ստորաբաժանումների ծառայողների մասնագիտական գիտելիքների բարելավման հարցին, հանձնարարել է լրջորեն զբաղվել ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործմամբ ու կրթական մակարդակի բարձրացմամբ։
Այս համատեքստում ղեկավար կազմին հանձնարարվել է նաև ակտիվացնել ենթակա ծառայողների հետ շփումը և ձեռնարկել գործնական քայլեր՝ հնարավորինս արագ ակնառու արդյունքի հասնելու համար։
Ոստիկանության պետն անդրադարձել է նաև ահազանգերի գրանցման, վարչական իրավախախտումների արձանագրման կարգին վերաբերող հարցերի՝ հանձնարարելով աշխատանքը կատարել անթերի։ Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են նաև շտաբների գործունեությանը վերաբերող այլ հարցեր։